Կալիֆոռնիայի նահանգապետը հայտնել է, որ երկու հզոր երկրաշարժերն «ահազանգ» էին, և քաղաքացիները պետք է պատրաստ լինեն վատագույնին (լուսանկարներ)

16:59 • 08.07.19

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտնել է, որ նահանգում օրերս գրանցված երկու հզոր երկրաշարժերն «ահազանգ» էին, և որ քաղաքացիները պետք է պատրաստ լինեն վատագույնին, գրում է Daily Mail-ը:

Նյուսոմը նաև հայտնել է նահանգի բնակիչներին, որ «յուրաքանչյուրն իր դերն ու պատասխանատվությունն ունի հաջորդ, նույնիսկ ավելի քան 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժին դիմագրավելու գործում»:

«Այժմ մենք հնարավորություն ունենք ավելի պատրաստված, ավելի զգոն լինելու, հետևելու մեր շինարարական նորմերին, հետևելու ազդանշանային համակարգերին»,- հայտնել է նահանգապետը:

«Անկեղծ ասած՝ սա ահազանգ է մյուս նահանգների և պետության այլ մասերի համար»,- հավելել է Նյուսոմը:

Նշենք, որ երկրաշարժերի հետևանքով վնասվել են ճանապարհներ, շինություններ, ջրատար խողովակներ, գազատարներ և այլ ենթակառուցվածքներ:

Նահանգապետը Կալիֆոռնիայի բնակիչներին նախազգուշացրել է, որ նոր ցնցումների վտանգ կա:

«Որպես կալիֆոռնիացիներ՝ մենք պետք է պատրաստ լինենք հաջորդ երկրաշարժին»,-հայտարարել է նահանգապետը՝ բոլոր տուժածներին խոստանալով օգնություն տրամադրել դաշնային հիմնադրամներից:

Հիշեցնենք, որ անցած հինգշաբթի առավոտյան Կալիֆոռնիայում գրանցվել էր 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, ուրբաթ երեկոյան հաջորդել է 7,1 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումը:

 

An employee cleans an aisle with toppled bottles scattered on the floor in a convenience store in Ridgecrest, following a 7.1 magnitude earthquake which struck nearby on July 6

Newson touredd earthquake damage inside a store in Ridgecrest on Saturday. Officials in Southern California expressed relief that damage and injuries weren't worse

Looting has been reported in Ridgecrest, a town that experienced the worst of the two earthquakes. Debris is seen strewn across the floor of a liquor store on Saturday

Cracks emerged on a road in Trona after the earthquakes. Many in the town didn't have water, and crews were still patching up cracked roads on Sunday

A Trona resident looks at a collapsed chimney caused by the massive earthquake on Saturday

A fault line crack in Highway 178 was opened by the powerful magnitude 7.1 earthquake near the epicenter in Trona