Տևական ժամանակ է` մամուլում և սոցցանցերում տեղեկատվական արշավ է սկսվել իմ դեմ, 6 դեպքով դիմել եմ դատարան, և բոլոր դիմումներս էլ ընդունվել են վարույթ. Հայկ Սարգսյան
Տևական ժամանակ է` մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկատվական արշավ է սկսվել իմ դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Նախաձեռնության հեղինակներն ու նրանց լրատվամիջոցները սուտ և կեղծ տեղեկություններ են տարածում իմ մասին՝ նպատակ ունենալով արատավորել իմ պատիվն ու արժանապատվությունը, խոչընդոտել իմ պատգամավորական գործունեությանը։
Այս արշավը դադարեցնելու համար՝ 6 դեպքով դիմել եմ դատարան, և բոլոր դիմումներս էլ ընդունվել են վարույթ։
Լրատվական համարվող կայքերից՝ վիրավորանքի միջոցով պատճառված վնասի փոխհատուցման համար պահանջվող գումարներն ամբողջությամբ փոխանցելու եմ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։
Իմ հիմնական աշխատանքից չշեղվելու համար այս ողջ գործընթացով լիազորել եմ զբաղվել փաստաբան Տիգրան Հայրապետյանին»։










