Մեգան Մարքլն ու արքայազն Հարին իրենց որդու մկրտության արարողությունից լուսանկարներ են հրապարակել (լուսանկարներ)

15:52 • 08.07.19

Շաբաթ օրը տեղի է ունեցել Սասեքսի դքսի և դքսուհու առաջնեկ Արչի Հարիսոնի մկրտության արարողությունը։  Արարողությունը տեղի է ունեցել Վինձորի ամրոցի տարածքում գտնվող Սուրբ Գեորգի մատուռում, որտեղ ավելի քան մեկ տարի առաջ ամուսնացել էին նրա ծնողները, գրում է Daily Mail-ը:

Թագավորական զույգն իր պաշտոնական էջում տեղադրել է մկրտության արարողության առաջին լուսանկարները:

Լուսանկարների հեղինակը լուսանկարիչ Քրիս Ալերտոնն է: Առաջին լուսանկարում երկու ամսական Արչին պատկերված է Մեգանի և Հարիի հետ։ Երկրորդում ընտանիքն ամբողջ կազմով է՝ փոքրիկի ծնողները, դքսուհու մայրը՝ Դորիա Ռեգլանդը, Քեմբրիջի դուքսը և դքսուհին, ինչպես նաև Ուելսի արքայազնը՝ կնոջ հետ:

Նշվում է, որ ծնողները որոշել են գաղտնի պահել Արչիի կնքահոր անունը:

Fox News-ի հաղորդմամբ՝ մկրտությունից հետո Սասեքսի դքսուհու հայրը՝ Թոմաս Մարքլը հայտնել է, որ նա հրավիրված չի եղել թոռան մկրտության արարողությանը:

«Ինձ հարցնում են, թե արդյոք կցանկանայի՞ Մեծ Բրիտանիա գնալ և մասնակցել թոռանս մկրտությանը»,- հայտնել է 75-ամյա Թոմասը:

«Ես ինքս 12 տարեկանում սպասավոր եմ եղել, իսկ 14 տարեկանում Թագուհու եկեղեցու անդամը, Արչին իմ թոռն է, ուստի, իհարկե, կցանկանայի այնտեղ գտնվել և իմ օրհնությունը փոխանցել՝ ցանկանալով Արչիին և նրա ծնողներին առողջություն և երջանկություն»,- հայտնել է նա:

Նշենք, որ Մեգան Մարքլն իր հոր ընտանիքի հետ կապ չի պահպանում:

 

This official christening photograph released by the Duke and Duchess of Sussex shows the Duke and Duchess with their son, Archie and (left to right) the Duchess of Cornwall, The Prince of Wales, Ms Doria Ragland, Princess Diana's sisters Lady Jane Fellowes, Lady Sarah McCorquodale, The Duke of Cambridge and The Duchess of Cambridge in the Green Drawing Room at Windsor Castle

Finally baby Archie's face is revealed! The stunning snap shows off the adorable royal, with the little boy being held by mother Meghan Markle. It is just the third photograph of Archie Harrison and reveals a hint of ginger in the two-month-old's hair

A second shot in black-and-white shows Meghan dressed in white gazing into Harry's eyes as she cradles baby Archie and her proud husband looks at their baby son. Windsor castle's Rose Garden can be seen in the background

Image result for Meghan Markle's father speaks out on baby Archie's christening