«Դեպի Հայք» ծրագրի շրջանակում ՀՀ ժամանած երիտասարդներին Գաբրիել Բալայանը ներկայացրել է հայկական բանակի զարգացման առաջնահերթությունները

19:02 • 08.07.19

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը հուլիսի 8-ին հանդիպել է «Դեպի Հայք» ծրագրի շրջանակում 15 երկրներից Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդներին: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապեի վարչությունից:

Ողջունելով հյուրերին և կարևորելով տարբեր պետություններում բնակվող հայ երիտասարդների շփումը պաշտպանական ոլորտի հետ՝ Գաբրիել Բալայանը ներկայացրել է հայկական բանակի գործունեության և զարգացման առաջնահերթությունները, զինված ուժերում իրականացվող կրթական և սոցիալական ծրագրերը, ռազմական համագործակցության հիմնական ուղղությունները։

Պաշտպանության նախարարի տեղակալը պատասխանել է նաև սփյուռքահայ երիտասարդների՝ զինված ուժերում ընթացող բարեփոխումներին և իրականացվող ծրագրերին, ինչպես նաև սահմանային իրավիճակին վերաբերող հարցերին։