Իրանի հարավ-արևմուտքում գրանցված երկրաշարժի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել

15:01 • 08.07.19

Իրանի հարավ-արևմուտքում գրանցված երկրաշարժի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել, հայտնում է «Թասնիմ» գործակալությունը: 

Ավելի վաղ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել էր երկուշաբթի գրանցված 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին: Այն տեղի է ունեցել Իրանի արևմուտքում՝ Մեսջեդե-Սոլեյման քաղաքից ոչ հեռու:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: