Արագածոտնում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ. 3 մարդ բերման է ենթարկվել. Shamshyan.com

16:37 • 08.07.19

Այսօր վիճաբանություն-ծեծկռտուք-կրակոց է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 12։30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանները ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ նշված փողոցում ավտոկայանի մոտ մի քանի քաղաքացիներ իրար հետ վիճում են և միմյանց փոխադարձ հարվածեր հասցում։

Ճանապարհային ոստիկանները, ճիշտ կողմնորոշվելով, հասցրել են նրանցից 3-ին վնասազերծել, որոնցից 1-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոց է արձակել։

3 հոգու բերման են ենթարկել Ոստիկանության Աշտարակի բաժին։ Աշտարակի բաժին է տեղափոխվել նաև INFINITI մակնիշի 36 AM 794 համարանիշի ավտոմեքենան, որի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ մյուս ավտոմեքենան դիմել է փախուստի։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում: