Անկարայում հիվանդանոցի 19 աշխատակից է հոսպիտալացվել քիմիական նյութով տարայի կոտրվելու պատճառով
Անկարայում Զյուբեյդեի անվան հիվանդանոցի առնվազն 19 աշխատակից է հոսպիտալացվել քիմիական նյութից թունավորման պատճառով, ասվում է Թուրքիայի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:
«Զյուբեյդեի անվան հիվանդանոցի լաբորատորիայում կոտրվել է քիմիական նյութով տարան։ Դրանից հետո տարածված գազից տուժել են կլինիկայի 19 աշխատակիցներ, որոնք հոսպիտալացվել են»,-ասված է հաղորդագրության մեջ:
Թե որ քիմիական նյութերից է թունավորումը եղել՝ չի հաղորդվում:










