Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում կառուցվող նոր բնակելի թաղամասի շինհարթակ և հանձնարարականներ տվել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող նոր բնակելի թաղամասի շինհարթակ, տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին և հանձնարարականներ տվել շահագրգիռ կառույցների ղեկավարներին՝ դրանց պատշաճ իրականացման ուղղությամբ:
Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Նախագահին ուղեկցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:










