Դավթաշենի 3-րդ թաղամասում շենքերից մեկի վերելակը խափանվել է. տուժածներ չկան (լրացված)
Հուլիսի 11-ին, ժամը 11:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը հոսանքի տատանումից խափանվել է, ներսում քաղաքացի կա, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Վերելակավարը բացել է դուռը և քաղաքացուն դուրս բերել վերելակից:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն:
Նշենք, որ մինչ այդ՝ ժամը 11:59-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ընկել է, ներսում քաղաքացի կա, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:










