«Նրանք նախևառաջ մարդ արարածներ են». Հռոմի պապը հարձակման է ենթարկվել իտալացի օգտատերերի կողմից, երբ կաթոլիկներին կոչ է արել աղոթել փախստականների համար
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Twitter-ի իտալացի օգտատերերի կողմից հարձակման է ենթարկվել, երբ կաթոլիկներին կոչ է արել աղոթել փախստականների համար, գրում է Daily Mail-ը:
«Փախստականները, նախևառաջ, մարդ արարածներ են և խորհրդանշում են բոլոր նրանց, որոնց մերժում է այսօրվա գլոբալացված հասարակությունը»,-գրել է հոգևոր հայրը:
Սակայն նրա խաղաղարար կոչերին սոցիալական ցանցերում պատասխանել են վիրավորանքներով, որոնք տեղացել են Հռոմի պապի հասցեին:
«Եթե փախստականների մասին դասախոսության և նրանց վերաբերյալ քարոզի միջև մի քիչ ժամանակ մնա, մեզ մի փոքր պատմեք Բիբիանոյի երեխաների և խորտակված ընտանիքների մասին»,- հայտնել է օգտատերերից մեկը:
Բիբիանոն իտալական նավահանգիստ է, որտեղ անօրինական ներգաղթյալների տեղափոխող մասնավոր փրկարարական նավի գերմանացի կապիտանը սպառնացել է խորտակել իտալական պարեկային նավը, որն անցյալ շաբաթ փորձել էր կանգնեցնել նրանց տեղափոխումը:
Հռոմի պապի՝ միգրանտների հանդեպ կարեկցանքի կոչը կարող է հակասություններ առաջացնել նրա և Իտալիայի պոպուլիստական վարչապետ Մատեո Սալվինիի միջև:
Սալվինին հայտարարել է, որ Իտալիան այլևս չի ընդունի հարյուր հազարավոր անօրինական ներգաղթյալների, որոնք ամեն տարի Հյուսիսային Աֆրիկայից հատում են Միջերկրական ծովը:
Նա նաև մեղադրել էր ԵՄ այլ երկրներին, մասնավորապես Ֆրանսիային և Գերմանիային, կեղծավորության և իր՝ փախստականներ չընդունելու դիրքորոշումը դատապարտելու համար:
“This is not just about migrants”, in the twofold sense that migrants are first of all human persons, and that they are the symbol of all those rejected by today’s globalized society. https://t.co/C3rLYrgCnB
— Pope Francis (@Pontifex) July 8, 2019










