Թուրքերը մեր С-400 «Տրիումֆ»-ները տեղակայում են մայրաքաղաքի և Հայաստանի հետ սահմանի մոտ. ռուս փորձագետ
Ռուսաստանից թուրքական «Մյուրթեդ» ավիաբազա է ուղարկվել С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը, ինչի մասին հայտնել է թուրքական պաշտպանության նախարարությունը:
Экспорт вооружений ամսագրի գլխավոր խմբագիր Անդրեյ Ֆրոլովը «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականի հետ զրույցում մեկնաբանել է ռուսական համակարգերի ձեռքբերումն ու դրանց նշանակությունը թուրքական կողմի համար:
Խոսելով դրանք գնելու պատճառների, ինչպես նաև դրանց տեղակայման վայրի ընտրության մասին՝ ռազմական փորձագետը նշել է, որ Թուրքիան մինչ այդ հեռահար գործունեության (խոցման հեռավորությունը՝ 400 կմ) հակաօդային պաշտպանության համակարգեր չի ունեցել:
«Նրանց համար սկզբունքորեն կարևոր է պաշտպանել մայրաքաղաքը: Թուրքական ԶԼՄ-ները ներկայացնում են С-400-ների տեղակայման բոլոր տարբերակները: Առաջին մատակարարված համակարգերը կտեղակայվեն Անկարայում, իսկ երկրորդը՝ մոտ Հայաստանի հետ սահմանին», - հայտնել է Ֆրոլովը:
Նա ընդգծել է, որ Թուրքիան դարձել է երկրորդ երկիրը Չինաստանից հետո, որը Ռուսաստանից գնել է С-400 զենիթահրթիռային համակարգերը:










