Երևանում վարորդը BMW–ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել ծառին. Shamshyan.com

21:09 • 12.07.19

Հուլիսի 11-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժաը 20:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Մ. Ա.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Վազգեն Սարգսյան փողոոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 38-ամյա Ն. Ս.-ին: Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Մարուսյա Ա.-ն այնուհետև BMW–ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վարորդ Մ. Ա.ն աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրեն և նա դեպքի վայրում հայտնել է, որ ինքը նկատել է փողոցն անցնող քաղաքացուն, ով եղել է, ըստ տեղեկությունների, մանկասայլակով, որտեղ երեխա է եղել, ով, բարեբախտաբար, չի տուժել, ինքը խառնվել է իրար և արգելակի փոխարեն գազի սեղմակն է սեղմել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: