Մեքսիկայում սողանքի հետևանքով 7 հոգանոց ընտանիք է մահացել, որոնցից 4-ը՝ երեխաներ

13:17 • 12.07.19

Մեքսիկայի կենտրոնական հատվածում սողանքի հետևանքով 7 հոգանոց ընտանիք է մահացել, որոնցից 4-ը՝ երեխաներ, գրում է korrespondent.net-ը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Պուեբլա նահանգի մայրաքաղաքից 15 կմ հեռավորության վրա՝ Սանտո Տոմա Շաութլի բնակավայրում: Սողանքն առաջացել է հորդառատ անձրևների հետևանքով:

Փրկարարների համաձայն՝ տանն ընտանեկան միջոցառում է անցկացվել, երբ տեղի է ունեցել սողանքը:

Եվս երկու երեխա փրկվել է և տեղափոխվել հիվանդանոց:

Հաշվի առնելով հետագա անձրևների ու սողանքների վտանգը՝ իշխանությունները որոշում են կայացրել տարհանել հարևանությամբ գտնվող տների բնակիչներին: