Հավայան կղզիներում խոշոր հրդեհի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Հավայի նահանգի նահանգապետ Դևիդ Իգենը արտակարգ դրություն է հայտարարել Մաուի կղզում՝ կապված խոշոր հրդեհի հետ, որն ընդգրկել է կղզու կենտրոնական հատվածը, գրում է Reuters գործակալությունը։
«Նահանգապետ Դևիդ Իգենը արտակարգ դրության ռեժիմ է սահմանել՝ Մաուի շրջանը հայտարարելով տարերային աղետի գոտի»,- նշվում է հայտարարության մեջ:
Հավայան արշիպելագի կազմի մեջ մտնող Մաուի կղզում բռնկված հրդեհը սկսվել է հինգշաբթի առավոտյան:
Գործակալության տվյալներով՝ կրակն այժմ ընդգրկում է ավելի քան 40 քառ. կմ տարածք: Հրդեհի դեմ պայքարը դժվարացել է տարածաշրջան եկած ուժեղ քամիների պատճառով։
Հրշեջները հրդեհը մարելու նպատակով օգտագործել են ուղղաթիռներ: Տուժածների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել։ Կղզու մի քանի հազար բնակիչ տարհանվել է։













