Լարված իրավիճակ Աղբյուր Սերոբ 11/2 հասցեում. վտարվող բնակիչները չեն բացում դռները ոստիկանության առջև (տեսանյութ, թարմացված)

15:06 • 13.07.19

17:56

Աղբյուր Սերոբ 12/1 շենքի բանկիչներն այդպես էլ չբացեցին տան դռները ոստիկանների առաջ, իսկ հոգեբանը փորձում էր վերահսղողության տակ պահել իրավիճակը:

Քիչ հետո այնտեղ կլինի նաև բնակիչների ազգականներից մեկը, ով ևս ունի սեփականության իրավունք այդ տան համար: Վերջինը բերման էր ենթարկվել ոստիկանության բաժանմունք:

15:58

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը հայտնում է, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Անի Խաչատրյանի և Թեհմինա Վարդանյանի, փաստաբան Նինա Կարապետյանից ահազանգերի հիման վրա ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Երևանում գտնվող մի բնակարանից քաղաքացիների վտարման իրականացման վայր։

Ըստ ահազանգի՝ բնակարանում գտնվում են նաև երեխաներ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև Ոստիկանության հետ։

15:06

Այս պահին լարված իրավիճակ է Երևանի Աղբյուր Սերոբ 11/2 հասցեում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնում են Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Թեհմինա Վարդանյանը և Անի Խաչատրյանը:

Տեսանյութից երևում է, որ ոստիկանները փորձում են բացել բնակարաններից մեկի դուռը, իսկ ավագանու անդամներն էլ փորձում են խոչընդոտել:

Ըստ Թեհմինա Վարդանյանի՝ դատարանը կայացրել է որոշում, ըստ որի, անվավեր է ճանաչվել 7 տարի առաջ մահացած մարդու կտակը:

Վարդանյանը նշում է նաև, որ տանը կա երեք մանկահասակ երեխա, իսկ մյուս բնակիչները սպառնում են ինքնահրկիզվել: