Ֆիլիպիններում երկրաշարժի հետևանքով առնվազն 25 մարդ է տուժել, զգալի վնաս է հասցվել էպիկենտրոնին մոտ չորս քաղաքի
Ֆիլիպիններում առնվազն 25 մարդ է տուժել ուրբաթ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, գրում է ria.ru-ն՝ վկայակոչելով Ֆիլիպինների կառավարության զեկույցը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ֆիլիպիններից ոչ հեռու: Էպիկենտրոնը գտնվել է Սուրիգաո դել Սուր նահանգի հարավ-արևելքում գտնվող Կանտիլան շրջանից 5 կմ հարավ-արևելք: Օջախը գտնվել է 11,8 կմ խորության վրա։
Կառավարության զեկույցում նշվում է, որ տարածաշրջանում տուժել է 25 մարդ: Բոլորին բուժօգնություն է ցուցաբերվում: Նշվում է նաև, որ երկրաշարժի հետևանքով զգալի վնաս է հասցվել երկրաշարժի էպիկենտրոնին ամենամոտ չորս քաղաքներին:
Ֆիլիպինյան հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը հայտնել է, որ հնարավոր են հետցնցումներ։










