Ճապոնիայի ափերի մոտ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

10:17 • 13.07.19

Ճապոնիայի ափերի մոտ՝ Օկինավա հարավային պրեֆեկտուրայի մերձակայքում, 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։

Ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նահա քաղաքից 350 կմ դեպի հյուսիս՝ պրեֆեկտուրայի վարչական կենտրոնում։ Տարերքի օջախը գտնվել է մոտ 237 կմ խորության վրա:

Հնարավոր տուժածների, ավերածությունների և ցունամիի սպառնալիքի մասին տվյալներ դեռևս չեն հաղորդվել: