Հունական Նակսոս կղզու օդանավակայանում 47 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց
Հունական Նակսոս կղզու օդանավակայանը փակվել է այն բանից հետո, երբ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է Katimerini թերթը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով ուղևորներից որևէ մեկը չի տուժել, նրանց ավտոբուսով տեղափոխել են նավահանգիստ, որտեղից էլ նավով ճանապարհել են դեպի Աթենք:
Նշվում է, որ հունական «Sky Express» ավիաընկերության ATR 42 ինքնաթիռում 47 ուղևոր է եղել: Անհրաժեշտ բոլոր միջոցներն արդեն ձեռնարկվել են ինքնաթիռը տեղափոխելու համար, ինչը թույլ կտա առաջիկա օրերին վերականգնել օդանավակայանի աշխատանքը:










