Ջիբրալթարում ձերբակալված իրանական նավթակիր նավի անձնակազմը գրավի դիմաց ազատ է արձակվել

06:59 • 13.07.19

Ջիբրալթարի իշխանությունների կողմից ձերբակալված իրանական Grace 1 նավթակիր նավի անձնակազմի բոլոր չորս անդամները գրավի դիմաց ազատ են արձակվել: Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է Ջիբլարթարի ոստիկանության Twitter-ի էջում, հաղորդում է РИА Новости-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանությունը նաև հայտնել է, որ հետաքննությունը շարունակվում է, և նավթակիրը դեռևս գտնվում է կալանքի տակ:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Ջիբրալթարի իշխանություններն իրանական նավթակիր էին ձերբակալել՝ պատճառաբանելով, որ այն նավթն առաքում է Սիրիա: Իրանի իշխանությունները հերքել էին տեղեկությունը: