Կանարյան կղզիներում թունավոր մեդուզաների «հարձակման» հետևանքով զբոսաշրջիկներին արգելվել է լողափեր այցելել

05:55 • 13.07.19

Կանարյան կղզիների ափամերձ գոտում թունավոր մեդուզաների հայտնաբերման պատճառով զբոսաշրջիկներին արգելվել է լողափեր այցելել, РЕН ТВ-ի փոխանցմամբ՝ հայտնում է Mirror-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ծովային թունավոր արարածները հայտնաբերվել են Լանսարոտե կղզում՝ Պլայա դե Ֆամարայի ծովափին: Օվկիանոսում գտել են ավելի քան հարյուր մեդուզա, որոնց թիվն, ինչպես նշվում է, արագորեն աճում է:

Մեդուզաների ցողուններն ուժեղ ցավեցնում են մարդուն, ինչը հանգեցնում է վերջույթների այտուցի: