Շիրակի մարզի Ախուրյան գյուղում հրդեհ է բռնկվել անասնագոմի տանիքում

11:02 • 13.07.19

Հուլիսի 12-ին, ժամը 21:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ախուրյան գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի անասնագոմի տանիքում. տուժածներ չկան: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:06-ին, մարվել՝ 22:23-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 2 քմ):