Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել. «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ

11:17 • 13.07.19

Հուլիսի 13-ին, ժամը 10:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 5 մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: