ՌԴ կազմում գտնվող Տիվայի Հանրապետությունում վթարի հետևանքով 9 մարդ է զոհվել, որից 7-ը՝ երեխա
ՌԴ կազմի մեջ մտնող Տիվա Հանրապետությունում 9 մարդ է զոհվել, երբ մեքենան հայտնվել է գետում՝ խափանված շարժիչի պատճառով, հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով քննչական կոմիտեի տարածաշրջանային ղեկավարի տարածած հաղորդագրությունը։
«Ուժեղ հոսանքի հետևանքով մեքենան կողաշրջվել է»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ նախօրեին Տիվա հանրապետության Բայ-Տայգինսկի Կոժուն շրջանում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան շրջվել էր գետը: Մեքենայում 12 մարդ է եղել, որոնցից 9-ը մահացել է, այդ թվում՝ 7 երեխա։ Ողջ է մնացել երկու տղամարդ։ Մի կնոջ գետի հոսանքը քշել է, նրա մարմինը դեռևս չի հայտնաբերվել:
Դեպքի վայրում շարունակում է աշխատել քննչական-օպերատիվ խումբը: Հետաքննությունը վերահսկողության տակ է վերցրել քննչական կոմիտեի կենտրոնական ապարատը։










