Սանկտ Պետերբուրգի հեռուստաալիքներից մեկի օպերատորին մահացած են գտել
Սանկտ Պետերբուրգի Վասիլեոստրովսկի շրջանում հայտնաբերվել է 78 հեռուստաալիքի օպերատոր Պյոտր Միկովի դին, հաղորդում է ТАСС-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ օպերատորի դին գտել են Կորաբլստրոիտելեյի և Նովոսմոլենսկի փողոցների խաչմերուկում: Նշվում է, որ մահվան պատճառ կարող էր դառնալ գլխին ստացած վիրավորումը: Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները:
78 հեռուստաալիքը հաստատել է աշխատակցի մահվան լուրը: Իրավապահները նշել են, որ օպերատոր Պյոտր Միկովը խնդիրներ է ունեցել ընտանիքում:










