Վլադիվոստոկի մանկական ճամբարում երեխաների զանգվածային թունավորման դեպք է գրանցվել
ՌԴ Վլադիվոստոկ քաղաքի արվարձաններից մեկում գտնվող «Յունգա» մանկական ճամբարում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել, հաղորդում է Газета-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մանկական ճամբարում 28 երեխա է թունավորվել, պատճառը սննդամթերքի պատրաստման և պահման պայմաններում առկա խախտումներն են:
Նշվում է, որ նախաքննության ընթացքում իրականացվելիք ստուգումների արդյունքում իրավապահ մարմինների կողմից գնահատական կտրվի ճամբարի սանիտարահամաճարակային իրավիճակին և դրա համապատասխանությանը գործող նորմերին:










