Երևանում տրոլեյբուսի կոնտակտային հաղորդալարը պոկվել է ու ընկել զուգահեռ ընթացող Toyota-ի դիմապակուն, կա տուժած. Shamshyan.com

15:50 • 13.07.19

Այսօր՝ հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ Մյասնիկյան պողոտայում տրոլեյբուսի հոսանքաընդունիչ կոնտակտային հաղորդալարը պոկվել և ընկել է տրոլեյբուսի կողքով ընթացող Toyota մակնիշի 001 TT 03 համարանիշի ավտոմեքենայի դիմապակու վրա:

Toyota-ի վարորդը ուսի մասում ստացել է մարմնական վնասվածք և տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: