Հայտնի է դարձել Ադրբեջանում 500-ամյա սոսու հսկայական ճյուղի՝ զբոսաշրջիկների վրա ընկնելու պատճառը (լուսանկարներ)

10:20 • 15.07.19

Ադրբեջանի հյուսիս-արևմտյան շրջանում գտնվող Շեքիի խաների պալատի մոտ 500-ամյա սոսու ճյուղի ընկնելու պատճառը վերջին օրերին չդադարող անձրևն ու ուժեղ քամին է եղել, գրում է korrespondent.net-ը՝ երկրի բնապահպանության ու բնական պաշարների նախարարությանը հղումով:

«Վերջին օրերին չդադարող անձրևներն ու կիրակի առավոտյան ժամերին սկսված ուժեղ քամին հանգեցրել են նրան, որ սոսու երկու ճյուղ պոկվել է և ընկել գետնին»,- հայտնել են գերատեսչությունից:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Շեքիի խաների պալատի դիմաց մարդկանց վրա էր ընկել 500-ամյա սոսու 50 սմ տրամագծով ճյուղը: Երկրի զբոսաշրջության պետական գործակալության տվյալներով՝ 19 մարդ է տուժել, այդ թվում՝ 7 օտարերկրացի՝ 2 ռուս և 5 սիրիացի:

 

Картинки по запросу Названа причина падения на туристов ветки 500-летнего дерева в Азербайджане

Картинки по запросу Названа причина падения на туристов ветки 500-летнего дерева в Азербайджане