Ճապոնիայում անիմեի արտադրությամբ զբաղվող ստուդիայի հրդեհման հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի (տեսանյութ)

14:04 • 18.07.19

Ճապոնիայում անիմեի արտադրությամբ զբաղվող Kyoto Animation ստուդիայի հրդեհման հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի: Այս մասին հայտնում է Kyodo-ն:

Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ ավելի քան 20 մարդ է զոհվել դժբախտ պատահարի հետևանքով, 10-ը ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում, որոշ անձինք անհետ կորած են համարվում:

Նշվում է, որ հուլիսի 18-ի առավոտյան շենք է ներխուժել 41-ամյա մի տղամարդ, որը սկսել է բենզին լցնել շինության ներսում, այնուհետև հրկիզել է շենքը:

Հանցագործը ձերբակալվել և բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ցավակցական հեռագիր է հղել արտակարգ պատահարի հետևանքով զոհվածների և տուժածների ընտանիքներին:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը՝ Ճապոնիայի Կիոտո քաղաքում անիմեի արտադրությամբ զբաղվող ստուդիայում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով այրվել է եռահարկ շենքը: