Քվենտին Տարանտինոն հայտնել է՝ ինչով կզբաղվի ռեժիսորական կարիերան ավարտելուց հետո (տեսանյութ)

11:15 • 24.07.19

Ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ Քվենտին Տարանտինոն հյուրընկալվել է Ջիմմի Քիմելի հեռուստահաղորդմանը, որը նվիրված է եղել ռեժիսորի վերջին՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմին:

Հաղորդման ժամանակ հայտնի կինոռեժիսորտը հայտնել է, որ կարիերան ավարտելուց հետո ցանկանում է երեխաներ ունենալ:

Հաղորդավարի այն հարցին, թե արդյոք նա իսկապես ցանկանում է ավարտել ռեժիսորական կարիերան, 56-ամյա Տարանտինոն պատասխանել է. «Ես, իհարկե, չեմ անհետանա Սելինջերի պես (Ջերոմ Դեյվիդ Սելինջեր, ամերիկացի գրող – Tert.am): Որևէ բան կգրեմ: Բացի այդ՝ վերջերս ամուսնացել եմ և ուզում են երեխաներ ունենալ»:

Նշենք, որ «Մի անգամ Հոլիվուդում» կինոնկարը Տարանտինոյի 9-րդ գործն է: Ֆիլմի պրեմիերան կայացել է Լոս Անջելեսում՝ հուլիսի 22-ին: Գլխավոր դերերում հոլիվուդյան հայտնի դերասաններ Լեոնարդո դի Կապրիոն, Բրեդ Փրթն ու Մարգո Ռոբբին են:

 

 

Քվենտին Տարանտինոն հայտնել է՝ ինչով կզբաղվի ռեժիսորական կարիերան ավարտելուց հետո (տեսանյութ)