Ֆիլիպինների հյուսիսային կղզիներում գրանցված և 8 մարդու կյանք խլած երկրաշարժերի հետևանքները՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)
Բրիտանական Daily Mail պարբերականը ֆոտոշարք է հրապարակել, որը ցուցադրում է Ֆիլիպինների հյուսիսային կղզիներում գրանցված երկրաշարժերի հետևանքները:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր tert.am-ը, Ֆիլիպինների հյուսիսում գրանցված երկրաշարժերի հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել, 60-ը՝ վիրավորվել:
Ավելի վաղ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների ափերի մոտ՝ Իթբայաթ կղզուց 14 կմ արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Դրանից 3 ժամ առաջ կղզուց 3 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի օջախը գտնվել է 9,1 կմ խորության վրա:
Ստորգետնյա ցնցումների հետևանքով վնասվել են տներ: Ցունամիի առաջացման վտանգ չի հայտարարվել: Նշվում է, որ Բատանես կղզիների խուճապահար բնակիչները դուրս են վազել իրենց տներից, իսկ հիվանդանոցներից հիվանդների տարհանում է իրականացվել:


















