Արտաշատի Մարքսի փողոցում ՎիվաՍել-ՄՏՍ-ը որևիցե աշտարակ չունի․ պարզաբանում
ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ «Արտաշատ քաղաքում կանխվել է 26-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը» հրապարակման մեջ առկա է անճշտություն՝ կապված այդ հրապարակման մեջ հիշատակվող աշտարակի հետ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում ընկերությունն առհասարակ որևիցե աշտարակ չունի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի վերջնամասում քաղաքացին բարձրացել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին պատկանող աշտարակի վրա և փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով աշտարակից:










