Իտալիայում կլիմայի փոփոխությանը նվիրված գաղտնի կոնֆերանսը, որին իրենց մասնավոր ինքնաթիռներով և զբոսանավերով ժամանել են մի շարք հայտնիներ, հայտնվել է քննադատությունների թիրախում

17:58 • 02.08.19

Google Camp էլիտար ճամբարի շրջանակում կլիմայի փոփոխությանը նվիրված գաղտնի կոնֆերանսը, որին իրենց մասնավոր ինքնաթիռներով և մեգա-զբոսանավերով ժամանել և մասնակցել են մի շարք հայտնիներ՝ Լեոնարդո Դի Կապրիոն, Նաոմի Քեմփբելը, Քեթի Փերին, Հարի Սթայլզը, Բրեդլի Կուպերը, Օռլանդո Բլումը, այլք, հայտնվել է քննադատությունների թիրախում, գրում է Fox News-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 20 մլն դոլար արժողությամբ եռօրյա միջոցառմանը մասնակցելու համար հայտնիները կժամանեն 114 մասնավոր ինքնաթիռներով և զբոսանավերով, ինչը համացանցի օգտատերերի շրջանում քննադատությունների ալիք է բարձրացրել:

«Կա՞ ավելի կեղծավոր բան, քան այն, որ մի շարք հարուստ մարդիկ իրենց մասնավոր ինքնաթիռներով ժամանում են Իտալիա և զբոսանավում նստած քննարկում մեր Երկիր մոլորակի ապագան»,- գրել է Twitter-ի օգտատերերից մեկը:

«Եթե Երկիր մոլորակի վիճակն իսկապես այդքան վատ է, ինչո՞ւ են Իտալիայում կլիմայի փոփոխության կոնֆերանսին Google-ի բոլոր ղեկավարները, մեծահարուստներն ու հայտնի մարդիկ թռչում 114 մասնավոր ինքնաթիռներով, շրջում զբոսանավերով և լիմուզիններով: Կեղծավորությո՞ւն, կլիմայական խաբեությո՞ւն»,- գրել է մեկ այլ օգտատեր:

Օգտատերերից շատերը հայտարարել են, որ իրականում ոչ ոք չի անհանգստանում Երկիր մոլորակի ճակատագրով և հավելել են. «Նրանք ավելի շատ վառելիք են օգտագործում պարզապես այնտեղ հասնելու համար, քան մարդկանց մեծ մասն օգտագործում է մեկ տարում»:

Հաղորդվում է, որ եռօրյա համաժողովին ներկա է գտնվել նաև ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, սակայն այդ տեղեկատվությունն աղբյուրը չի հաստատում:

Կոնֆերանսին ներկա է գտնվել նաև արքայազն Հարին, որը բոկոտն ելույթ է ունեցել մի շարք հայտնիների ներկայությամբ:

 

 
 
 
View this post on Instagram

♥️ happiness entrepreneurs ♥️

A post shared by KATY PERRY (@katyperry) on