Ջենիֆեր Լոպեսը Թել Ավիվում մենահամերգին ներկայացել է թանկարժեք քարերով զարդարված թափանցիկ կոմբինեզոնով (լուսանկարներ)

15:29 • 02.08.19

Ամերիկացի հանրահայտ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը հինգշաբթի Իսրայելի Թել Ավիվ քաղաքի Յարկոն պարկում (Yarkon Park) մենահամերգ է տվել, հաղորդում է Daily Mail-ը:

Երգչուհին մենահամերգի համար ընտրել է թանկարժեք քարերով զարդարված թափանցիկ միաթև կոմբինեզոն:

Ամբողջ համերգային ծրագրի ընթացքում երգչուհին լավ տրամադրություն է ապահովել և պարել է իր պարային խմբի ուղեկցությամբ:

Ջենիֆեր Լոպեսը Թել Ավիվում է իր It's My Party շրջագայության շրջանակում, որը սկսվել է Կալիֆոռնիայի Ինգլվուդ քաղաքից՝ գրեթե երկու ամիս առաջ: Միացյալ նահանգներում համերգներով հանդես գալուց հետո, նա այժմ անցել է շրջագայության միջազգային փուլին: Թել Ավիվի շոուից հետո երգչուհին կայցելի Ռուսաստան, Թուրքիա, Իսպանիա, ինչպես նաև Եգիպտոս:

Ավելի վաղ, մենահամերգի նախօրեին երգչուհուն նկատել էին փեսացուի՝ բեյսբոլի աստղ Ալեքս Ռոդրիգեսի հետ Թել Ավիվի շքեղ ռեստորաններից մեկում ընթրելիս:

 

 

 

Ջենիֆեր Լոպեսը Թել Ավիվում մենահամերգին ներկայացել է թանկարժեք քարերով զարդարված թափանցիկ կոմբինեզոնով (լուսանկարներ)