Համահայկական 7-րդ խաղերի շրջանակում Ստեփանակերտի օդանավակայանում տոնական միջոցառում է անցկացվել
Օգոստոսի 7-ին Ստեփանակերտի օդանավակայանում տեղի է ունեցել Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակում կազմակերպված տոնական միջոցառում, որին մասնակցել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
Այդ մասին հայտնում են ԱՀ նախագահի լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում օգոստոսի 6-ին մեկնարկել են համահայկական ամառային 7-րդ խաղերը:
Մինչև օգոստոսի 17-ը Հայաստանում և Արցախում տեղի կունենան համահայկական ամառային 7-րդ խաղերը: Այս տարի նշվում է նաև խաղերի 20-ամյակը:
Մրցումային 3 օրերը կանցկացվեն Ստեփանակերտում, իսկ մրցումային հաջորդ օրերը՝ օգոստոսի 9-17-ը՝ Երևանում: Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակումը տեղի կունենա օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում:
Համահայկական ամառային խաղերին մասնակցում են սփյուռքի ավելիք ան 35 քաղաքի ներկայացուցիչ: 17 մարզաձևից 12-ի մրցումները նախատեսում են անցկացնել Արցախում:










