Թրամփը հայտարարել է, որ Հոլիվուդը լի է չարությամբ և ատելությամբ

23:02 • 10.08.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հոլիվուդը լի է չարությամբ և ատելությամբ։ Այս մասին նա գրառում է կատարել Twitter-ում:

«Լիբերալ Հոլիվուդը ծայրահեղ ռասիստական է, որը լի է չարությամբ և ատելությամբ»,- գրել է Թրամփը։

Նա հավելել է, որ Հոլիվուդում մարդիկ իրենց էլիտա են համարում, բայց իրականում դա այդպես չէ։ 

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ վարձույթում հայտնվող ֆիլմերը ստեղծվում են քաոս սերմանելու համար: Սակայն Հոլիվուդի ներկայացուցիչները դրանում փորձում են մեղադրել ուրիշներին:

«Նրանք իսկական ռասիստներ են և շատ վնասակար են մեր երկրի համար»,- եզրափակել է Թրամփը:

Թրամփի քննադատությունը կապված է վերջերս Տեխասում տեղի ունեցած ողբերգության հետ, երբ երիտասարդ տղամարդը հրաձգություն էր սկսել Էլ Պասո քաղաքի Walmart առևտրի կենտրոնի այցելուների ուղղությամբ : Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ հանցագործի թիրախը մեքսիկացիներն էին։

Պատահարի հետևանքով զոհվել է 22 մարդ, այդ թվում՝ Մեքսիկայի յոթ քաղաքացիներ:

Նշենք, որ Թրամփը վերջերս դարձել էր «Ոսկե ազնվամորի» հակամրցանակի դափնեկիր: