Հոնկոնգի օդանավակայանի ժամանումների սրահում նստացույց անող բոլոր ցուցարարները հեռացել են. լրատվամիջոցներ

11:30 • 15.08.19

Հոնկոնգի միջազգային օդանավակայանի ժամանումների սրահում նստացույց անող բոլոր ցուցարարները հեռացել են, տարածքն ամբողջովին մաքրվել է բարիկադներից ու թռուցիկներից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցը:

Չորեքշաբթի առավոտյան օդանավակայանի ղեկավարությունը ստացել է դատարանի որոշումը, որն արգելում է բողոքի ցույցեր անել օդանավակայանի տարածքում, բացառությամբ հատուկ հատկացված երկու գոտու՝ ժամանումների սրահի հեռավոր ծայրերում: Գոտիներից մեկում մինչ ուշ գիշեր մնացել են տասնյակ ցուցարարներ՝ սայլակներից բարիկադներ տեղադրելով և պաստառներ պարզելով:

Սակայն այսօր առավոտյան օդանավակայանը վերականգնել է աշխատանքային գրաֆիկը: Օդանավակայան մուտքը նախկինի պես թույլատրվում է միայն ինքնությունը հաստատող փաստաթուղթ և տոմսեր ունեցող անձանց:

Երկուշաբթի և երեքշաբթի օրերին օդանավակայանի ղեկավարությունը ստիպված է եղել չեղարկել հարյուրավոր չվերթներ, երբ ցուցարարները գրավել են ժամանումների ու մեկնումների սրահները: Երեքշաբթի գիշերը ոստիկանության ու ցուցարարների միջև բախումներ են գրանցվել:

Հիշեցնենք, որ բողոքի զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել էին հունիսի սկզբին՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշման պատճառով: Եթե փոփոխություններն ընդունվեն, ապա դա թույլ կտա Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր:

Օրինագծի հակառակորդները մտահոգված են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները թույլ կտան Չինաստանի մայրցամաքային հատվածին հանձնել ոչ միայն կոռումպացված չինացի չինովնիկներին, այլև պաշտոնական Պեկինի վարած քաղաքականությանը դեմ ակտիվիստներին:

Հոնկոնգի կառավարությունը փոխզիջման էր գնացել՝ անժամկետ ընդհատելով օրենքում փոփոխությունների մասին նախագիծը, իսկ շրջանի ղեկավար Քերի Լեմը հանրայնորեն ներողություն էր խնդրել ստեղծված իրավիճակի համար: Ցուցարարները, սակայն, չէին բավարարվել՝ պահանջելով իշխանություններից լիովին հրաժարվել նախագծից՝ երկընտրանքի առաջ կանգնեցնելով իշխանություններին:

 

 ÐšÐ°Ñ€Ñ‚инки по запросу Все протестующие покинули зал прилетов аэропорта Гонконга

Картинки по запросу Все протестующие покинули зал прилетов аэропорта Гонконга

Картинки по запросу Все протестующие покинули зал прилетов аэропорта Гонконга

Похожее изображение