Հայաստանում կանցկացվի մրգօղու փառատոն. Կարեն Քոչարյան

20:05 • 15.08.19

Մեկ ամիս անց Հայաստանում կանցկացվի մրգօղու փառատոն: Այն տեղի կունենա Տավուշի մարզի Կողբ գյուղում սեպտեմբերի 28-ին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, ով նախաձեռնել է փառատոնի անցկացումը:

«Մրգօղին Հայաստանից արտահանման բավական հետաքրքիր պրոդուկտ կարող է դառնալ: Խոշոր, միջին գործարաններ կան, որոնք արտադրում են մրգօղի, ու կարծում եմ, որ հետաքրքրված են արտադրությամբ: Այնտեղ, որտեղ մրգեր են աճում, պատրաստում են մրգօղի, ու կարծում եմ, որ արտահանման հետ կապված խնդիր չենք ունենա»,- ասաց Կ. Քոչարյանը:

Նա նշեց, որ իրեն արդեն զանգահարել են հետաքրքրված անհատներ, ովքեր ևս ցանկություն են հայտնել մասնակցել փառատոնին:

Բացի այդ, ըստ Քոչարյանի, հեռավոր որևէ շրջանում նման փառատոն կազմակերպելը միշտ ակտիվացնում է հոսքը դեպի տվյալ տարածք ու իր հետ տանում նաև զբոսաշրջիկների: