ԿԺԴՀ-ն երկու անհայտ արկերի արձակում է իրականացրել. հարավկորեացի զինվորականներ

11:13 • 16.08.19

Հարավկորեացի զինվորականները հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն երկու անհայտ արկերի արձակում է իրականացրել, գրում է «Ռյոնհապ» գործակալությունը:

«Այս առավոտ Հյուսիսային Կորեան երկու անհայտ արկ է արձակել Քանվոնդոյի նահանգի Թհոնչհոն շրջանից դեպի Ճապոնական ծով»,- հայտնել են Հարավային Կորեայի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ներկայացուցիչները:

Արձակված արկերի մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում:

Հուլիսի 25-ից ի վեր՝ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի կողմից համատեղ զորավարժությունները չչեղարկելու ֆոնին, ԿԺԴՀ-ն նոր մարտավարական հրթիռների փորձարկումներ է իրականացնում: Այս արկերի արձակումն արդեն վեցերորդ փորձարկումն էր:

Սեուլում և Տոկիոյում դրանք որակում են որպես նոր տիպի փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների փորձարկում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատժամիջոցների խստացման սպառնալիքով ԿԺԴՀ-ին արգելում է բալիստիկ հրթիռների մշակումը և արձակումը:

 

Kim Jong-un watching a missile launch during a test last month. North Korea has sent up rockets on six different occasions since the start of July

A short-range ballistic missile launch from the east coast of North Korea can be seen pictured (above) last week

President Donald Trump dismissed North Korea's missile test. He is pictured mocking former vice president Joe Biden at the SNHU Arena in Manchester, New Hampshire, last night

 

Հյուսիսային Կորեայի հրթիռային ծրագրի տեսողական ժամանակացույցը