Ինդոնեզիայի նախագահը պաշտոնապես առաջարկել է երկրի մայրաքաղաքը Ջակարտայից տեղափոխել Կալիմանտան կղզի

11:46 • 16.08.19

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն ուրբաթ պաշտոնապես առաջարկել է երկրի մայրաքաղաքը Ջակարտայից տեղափոխել Կալիմանտան կղզի: Այդ մասին նա ասել է պետության անկախության 74-ամյակին նվիրված ելույթում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: 

«Ես ձեր թույլտվությունն եմ խնդրում մայրաքաղաքը Կալիմանտան տեղափոխելու հարցում»,- ասել է Վիդոդոն:

Նա չի բացահայտել, թե կղզու որ քաղաքն է ցանկանում մայրաքաղաք դարձնել, սակայն վստահեցրել է, որ նոր մայրաքաղաքը ոչ միայն ազգային ինքնության խորհրդանիշը կդառնա, այլև կցուցադրի ինդոնեզացի ժողովրդի առաջընթացը տնտեսական հավասարության և արդարության ձգտումներում:  

Երկրի իշխանությունները մայրաքաղաքի տեղափոխման ծախսերը գնահատել են 32,5 մլրդ դոլար:

Նշվում է, որ ներկայիս մայրաքաղաք Ջակարտան տառապում է հնացած ենթակառուցվածքներից: