Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիրի մոտակայքում աղբատար ավտոմեքենա է կողաշրջվել. կան տուժածներ (տեսանյութ)

12:20 • 16.08.19

Օգոստոսի 16-ին, ժամը 10:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Կեչառիս վանական համալիրի մոտակայքում ավտոմեքենա է կողաշրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԳԱԶ 53» մակնիշի աղբատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: