Երևանի Իսակովի պողոտայում BMW-ն բախվել է քարե պարսպին, ապա՝ հայտնվել մայթին. Shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 10։25-ի սահմաններում BMW մակնիշի 35 ZV 573 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության Զորքերի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին, փլուզել այն և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթում։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, ով, սակայն, հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ պատճառաբանելով, որ իրենց լավ է զգում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:










