Գագիկ Խաչատրյանի պաշտպանները հրատապ ճեպազրույց են հրավիրել ԱԱԾ-ի դիմաց

20:50 • 27.08.19

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանները, ում մեղադրանք է առաջադրված, և ԱԱԾ-ն ձերբակալել է, հրատապ ճեպազրույց են հրավիրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել պաշտպաններից Երեմ Սարգյսանը։

«Հարգելի գործընկերներ,

այսօր (օգոստոս 27, 2019), երեկոյան ժամը 21:30-ին ՀՀ ԱԱԾ շենքի դիմաց (Նալբանդյան 104) տեղի կունենա ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանական խմբի հրատապ ճեպազրույցը (փաստաբան Երեմ Սարգսյանի մասնակցությամբ), որը լուսաբանելու համար հրավիրում ենք Ձեզ։

Հարգանքով,
Պաշտպանական թիմ»։