Հերմոն գյուղում՝ անտառածածկ տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

01:10 • 27.08.19

Օգոստոսի 26-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցները Հերմոն գյուղում բռնկված հրդեհի վայրում իրականացնում են հերթապահություն: Ինչպես հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը, հրդեհը հաջողվել է մեկուսացնել:

Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել էր օգոստոսի 23-ին, ժամը 14:53-ին: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 41 փրկարար, ՊՆ թիվ N զորամասից 46 զինծառայող, Հերմոն և Գլաձոր գյուղերից 11 բնակիչ և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի անտառտնտեսության մասնաճյուղի 21 աշխատակից:

Օգոստոսի 24-ին, ժամը 08:50-ին վերսկսվել էին հրդեհաշիջման աշխատանքները: Օգոստոսի 25-ին հերթապահությունը շարունակվել էր: