Ռուսաստանի քաղաքացիներն ամառային հանգիստը մեծամասամբ նախընտրել են անցկացնել Հայաստանում

02:41 • 27.08.19

Ռուսաստանի քաղաքացիները 2019 թվականի ամռանն ամենից հաճախ նախընտրել են հանգիստն անցկացնել Հայաստանում: Այդ ուղղությամբ ամրագրվել է տոմսերի 10 տոկոսը: Այս մասին հայտնում է «Известия»-ն` հղում անելով OneTwoTrip ճանապարհորդական կազմակերպությանը:

Երկրորդ տեղում Իտալիան է (7,9 տոկոս), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Իսպանիան (6,3 տոկոս): Դեպի Թուրքիա ուղղությամբ ամրագրվել է տոմսերի 6,2 տոկոսը: ՌԴ քաղաքացիների կողմից նախընտրած երկրների թվում են նաև Հունաստանը, Ֆրանսիան և Չեխիան: