Թուրքիայում կամուրջ է փլուզվել. կան տուժածներ
Թուրքիայի Տերմե քաղաքում փլուզվել է կամրջի մի մասը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: Նշվում է, որ միջադեպի ժամանակ կամրջի վրա եղել են ինչպես ավտոմեքենաներ, այնպես էլ հետիոտներ:
Աղբյուրը տեղեկացնում է, որ երկու մարդ տուժել է, իսկ ավտոմեքենաներից մեկն ընդհատակ է անցել: Նախնական վարկածով` փլուզումը տեղի է ունեցել տարածաշրջանում հորդառատ անձրևների հետևանքով առանցքային կառույցի քայքայման պատճառով:










