Որոշում է կայացվել ուսումնասիրել մարզիկների օրգանիզմների արձագանքը բարձր ջերմաստիճաններին «խելացի հաբերի» օգնությամբ

05:55 • 27.08.19

Էքստրեմալ շոգը, ամենայն հավանականությամբ, կդառնա «Տոկիո-2020»-ի Օլիմպիական խաղերի լիիրավ մասնակիցը: Հենց այդ պատճառով թեթև աթլետիկայի միջազգային ասոցիացիան որոշում է կայացրել մանրամասն ուսումնասիրել մարզիկների օրգանիզմների արձագանքը բարձր ջերմաստիճաններին «խելացի հաբերի» օգնությամբ։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Հետազոտության հեղինակների կարծիքով ՝ ստացված տվյալները կօգնեն մշակել հաջորդ տարի օլիմպիական խաղերում ջրազրկման և գերտաքացման դեմ պայքարի արդյունավետ միջոցներ:

Համաշխարհային հակադոպինգային գործակալության աշխատակիցը Insidethegames ինտերնետ-պորտալի հետ զրույցում նշել է, որ նման սարքերի օգտագործումը, որոնք օգնում են հաղթահարել մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, չի հակասում WADA-ի (Համաշխարհային հակադոպինգային գործակալություն) կանոններին: