Իսպանիայում հզոր տոռնադո է մոլեգնել (տեսանյութեր)
Իսպանիայի Մալագա քաղաքում հզոր տոռնադո է մոլեգնել, որը վնասել է ծառերին և էլեկտրահաղորդման լարերին, գրում է The Local Հարթակը:
Տոռնադոն գրանցվել է օգոստոսի 26-ին: Տեղի բնակիչները տեսանկարել են, թե ինչպես է հզոր մրրիկը շարժվում Կամպիլյոս համայնքի ուղղությամբ: Տեսանյութերից մեկում երևում է՝ ինչպես է տոռնադոն հարվածքում էլեկտրասյանը՝ կայծեր առաջացնելով:
Բացի ծառերի և էլեկտրահաղորդման լարերի վնասից այլ վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Հայտնի է, որ այս երկուշաբթի Իսպանիայի մեծ մասում փոթորիկներ են եղել, երկրում ավելի քան 9800 կայծակի հարված է գրանցվել: Մայրաքաղաք Մադրիդում առատ տեղումների պատճառով փակվել է մետրոն, որոշ փողոցներ արգելափակվել են:
Vista del tornado de esta tarde desde #Campillos (Málaga) pic.twitter.com/G40MV5v12B
— MeteoCampillos (@MeteoCampillos) August 26, 2019
Me siguen llegando más vídeos del #tornado en #Campillos. Aquí se ve cómo destroza unas instalaciones eléctricas @guardiacivil @E112Andalucia @ManoloCastillo @DiarioSUR pic.twitter.com/mLl9V1ODBX
— José Luis Manjón (@joseluis_manjon) August 26, 2019










