Վայք քաղաքի «Գրանիտի սար» կոչվող հատվածում այրվում է խոտածածկ տարածք. սահմանվել է հերթապահություն

00:21 • 27.08.19

Օգոստոսի 26-ին, ժամը 18:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի «Գրանիտի սար» կոչվող հատվածում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և երեք օպերատիվ խումբ: Այրվում է 10 հա խոտածածկ տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: