«Մեսչյանն ու Մարությանը փող են վերցրել». քաղաքացին զայրացրեց Կենտրոնի թաղապետին. Factor.am (տեսանյութ) 

18:26 • 27.08.19

Երևանի Թումանյան 2-րդ անցուղի 5/9 հասցեում օրերս սկսվել է 12 հարկանի շենքի շինարարություն, ինչն առաջացրել է հարակից շենքերի բնակիչների դժգոհությունը։ 

Factor.am-ը գրում է, որ այսօր նրանք բողոքի ակցիա էին կազմակերպել ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանից պահանջում էին կասեցնել շենքի շինարարությունը:

««Մեսչյանն ու Մարությանը փող են վերցրել»,- բացականչեց բնակիչներից մեկը։ Զայրացած Մնացականյանը հորդորեց տիկնոջը կոռեկտ լինել։ Բանն այն է, որ ըստ բնակիչների, չեն պահպանվում շինարարական նորմերը, մասնավորապես՝ շենքերի միջև հեռավորությունները:

Մանրամասները՝ տեսանյութում: