Որոտան գյուղում մեքենա է կողաշրջվել. վարորդը տեղափոխվել է Արտաշատի ԲԿ

11:40 • 28.08.19

Օգոստոսի 28-ին, ժամը 00:31-ին «911» ծառայությունում տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Ոստան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ոստան գյուղի սկզբնամասում «ՎԱԶ 21010» մակնիշի  (վարորդ՝ Վարդան Ս.-ը, ծնված 1974 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: